Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը այսօր հանդիպում է իր ազգային անվտանգության գծով խորհրդի հետ՝ Աֆղանստանում և Հարավային Ասիայում Վաշինգտոնի ռազմավարությունը քննարկելու համար:
Պենտագոնի ղեկավար Ջեյմս Մատիսը նախօրեին ասել էր, թե ամիսներ շարունակված քննարկումներից հետո նախագահ Թրամփի վարչակազմն արդեն մոտ է համաձայնությանը՝ Աֆղանստանում 16-րդ տարին շարունակվող պատերազմի հարցում նոր դիրքորոշում որդեգրելու շուրջ: Պաշտպանության նախարարը, սակայն, չի մանրամասնել՝ ինչով է տարբերվելու նոր մոտեցումը նախորդից: