Մատչելիության հղումներ

Թուրքիան մտադիր է ԵԱՏՄ-ի հետ ազատ առևտրի գոտի ստեղծել


ԵԱՏՄ անդամ երկրների դրոշները, արխիվ
ԵԱՏՄ անդամ երկրների դրոշները, արխիվ

Թուրքիան մտադիր է Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) հետ ազատ առևտրի գոտու մասին համաձայնագիր կնքել, որը կվերաբերի ծառայությունների և ներդրումների ոլորտին, հայտարարել է էկոնոմիկայի նախարար Նիհաթ Զեյբեքչին:

«Թուրքիան Եվրամիության հետ համաձայնագիր ունի մաքսային միության մասին, չխախտելով այն՝ Անկարան ուզում է համաձայնագիր կնքել նաև Եվրասիական տնտեսական միության հետ», - Իզմիրում հայտարարել է թուրք նախարարը՝ հավելելով․ - «Մենք Ռուսաստանի հետ համագործակցության հզոր ներուժ ունենք, որն այդ համաձայնագրով է՛լ ավելի կընդարձակվի»:

Եվրասիական տնտեսական միությանը, հիշեցնենք, անդամակցում են Ռուսաստանը, Բելառուսը, Ղազախստանը, Հայաստանը և Ղրղըզստանը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG