Մատչելիության հղումներ

Լևոն Արոնյանը՝ Սենթ-Լուիսի գերմրցաշարի միանձնյա հաղթող


Լևոն Արոնյան, արխիվ

ԱՄՆ Սենթ-Լուիս քաղաքում կայացած Grand Chess Tour արագ շախմատի գերմրցաշարում հայ գրոսմայստեր Լևոն Արոնյանը դարձավ մրցաշարի միանձնյա հաղթողը։ Chess.am կայքի փոխանցմամբ, վերջին տուրում Արոնյանը առավելության հասավ Կարյակինի ու Դոմինգեսի նկատմամբ և ոչ ոքի խաղաց Նակամուրայի հետ։

2-3-րդ տեղերը 11 միավորով զբաղեցրեցին Նակամուրան և Կարուանան։ Լեգենդար շախմատիստ, աշխարհի նախկին չեմպիոն Գարի Կասպարովը, ով նույնպես մասնակցում էր Սենթ-Լուիսի գերմրցաշարին, վերջին 3 տուրից 2-ում պարտվեց, իսկ մեկում խաղաց ոչ ոքի՝ մրցաշարն ավարտելով 7 միավորով և կիսելով 8-10-րդ տեղերը։ Այսօր մեկնարկել է կայծակնային շախմատի մրցաշարը։ Այն տևելու է 2 օր և յուրաքանչյուր օր խաղացվելու է 9 տուր։

Մոլորակի ուժեղագույն շախմատիստներից մեկը համարվող Լևոն Արոնյանն անցած ապրիլին դարձել էր նաև Նորվեգիայի Ստավանգեր քաղաքում կայացած Norwey Chess շախմատային գերմրցաշարի միանձնյա հաղթողը, որի ընթացքում առավելության էր հասել, մասնավորապես, աշխարհի չեմպիոն Մագնուս Կարլսենի, նախկին չեմպիոն Վլադիմիր Կրամնիկի և հավակնորդ Սերգեյ Կարյակինի նկատմամբ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG