Մատչելիության հղումներ

Իրանում 10 տարվա ազատազրկման դատապարտված ամերիկացի ուսանողի վերաքննիչ բողոքը մերժվել է

Ամերիկացի ուսանող Քսյու Վոնգ, արխիվ
Ամերիկացի ուսանող Քսյու Վոնգ, արխիվ

Իրանի իշխանությունները մերժել են Փրինսթոնի համալսարանի ուսանողի վերաքննիչ բողոքը, ով այդ երկրում դատապարտվել է 10 տարվա ազատազրկման ԱՄՆ-ի օգտին լրտեսության մեղադրանքով։

Քսյու Վոնգը ԱՄՆ քաղաքացի է, Եվրասիայի պատմության մասնագետ, ով անցած տարի Իրանում իր դոկտորական աշխատանքի համար հետազոտություն էր անում, երբ ձերբակալվել է՝ հետազոտական աշխատանքի քողի ներքո լրտեսություն իրականացնելու մեղադրանքով։

Վոնգի ընտանիքի անդամները և Փրինսթոնի համալսարանը հերքում են մեղադրանքները։

Քսյու Վոնգի վերաքննիչ բողոքի մերժումը տեղի է ունենում այն ժամանակ, երբ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ավելի է կոշտացնում իր դիքորոշումը Իրանի նկատմամբ։ Անցած ամիս Սպիտակ տունը հայտարարել է, որ Իրանը պետք է պատրաստ լինի շատ ավելի լուրջ հետևանքներ կրել, քանի դեռ ազատ չի արձակում այդ երկրում անարդարացիորեն դատապարտված ԱՄՆ քաղաքացիներին։

XS
SM
MD
LG