Իրանցի ընդդիմադիր գործիչ, խորհրդարանի նախկին խոսնակ Մեհդի Քարուբին, ով արդեն 6 տարի գտնվում է տնային կալանքում, դադարեցրել է հացադուլը։ Նրա որդին երեկ Թվիթերում գրել է, թե հայրը դադարեցնում է հացադուլը, քանի որ իշխանությունները խոստացել են իրենց տնից հեռացնել անվտանգության աշխատակիցներին։
Քարուբին հացադուլը սկսել էր օգոստոսի 16-ին՝ պահանջելով հանրային դատավարություն, և որ անվտանգության աշխատակիցները լքեն իր տունը։
Մեհդի Քարուբին, ինչպես և ընդդիմադիր այլ գործիչներ, տնային կալանքի տակ է պահվում 2011 թվականից՝ 2009-ի նախագահական ընտրությունների արդյունքները վիճարկելու և մարդու իրավունքների խախտումների մասին բարձրաձայնելու համար։