Աֆղանստանի արևելյան շրջանում «Իսլամական պետություն» զինյալ շարժման հետ բախումներում երեկ զոհվել է մեկ ամերիկացի զինծառայող, ևս մի քանի ամերիկացի և աֆղանստանցի զինծառայողներ վիրավորվել են: Նրանց դուրս են հանել մարտի դաշտից և տեղափոխել են հոսպիտալ:
Այս ամսվա ընթացքում ամերիկացի երկու զինծառայող զոհվել է Քանդահարում՝ թալիբ մահապարտի պայթեցրած ռումբից:
Կորուստների մասին տեղեկատվությունը ստացվել է մի ժամանակաշրջանում, երբ նախագահ Դոնալդ Թրամփը Պենտագոնի ղեկավարների հետ քննարկում է «Իսլամական պետության» և «Թալիբան»-ի դեմ պայքարը արդյունավետ դարձնելու նպատակով Աֆղանստան լրացուցիչ ստորաբաժանումներ ուղարկելու հնարավորությունը: