Մատչելիության հղումներ

Կցանկանայի, որ իմ քննադատները հանդես գան միասնական թեկնածուով․ ՓՊ նախագահ


Արա Զոհրաբյանն «Ազատության» տաղավարում, 16-ը օգոստոսի, 2017 թ․

Փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանն այսօր «Ազատության» տաղավարում հակադարձելով իր ընդդիմախոսների հնչեցրած մեղադրանքներին, հայտարարեց, թե կցանկանար, որ իրեն քննադատողները ևս ՓՊ նախագահի առաջիկա ընտրություններում թեկնածու առաջադրեն, ընդ որում՝ հանդես գան միասնական թեկնածուով:

Առաջիկա Սեպտեմբերի 9-ին, հիշեցնենք, տեղի է ունենալու Փաստաբանների պալատի նախագահի ընտրությունները: Մինչ այժմ այդ պաշտոնի համար առաջադրվել է միայն ՓՊ գործող նախագահի թեկնածությունը, մինչդեռ վաղը լրանում է առաջադրումների ժամկետը: Զոհրաբյանի խոսքով՝ եթե անգամ ստացվի այնպես, որ ինքը լինի միակ թեկնածուն, «դա չի նշանակում, որ ես անպայման ընտրվելու եմ, հնարավոր է, որ փաստաբանները չգան ընտրության, կամ գան ու դեմ քվեարկեն»:

Արա Զոհրաբյանը նաև անհասկանալի ու սխալ համարեց իրեն քննադատող փաստաբանների հնչեցրած այն մեղադրանքը, թե պալատն իրենց կողքին չէ: «Նման բան չկա և չի կարող լինել, նրանք ևս հանդիսանում են Փաստաբանների պալատի անդամներ, պալատը միշտ եղել և այսուհետ էլ լինելու է նրանց կողքին, անկախ ամեն ինչից»,- հայտարարեց Արա Զոհրաբյանը:

Զրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG