Մատչելիության հղումներ

Կաշառակերության մեջ մեղադրվող նախկին նախարարը «Ռոսնեֆտի» ղեկավարին մեղադրում է գործ սարքելու մեջ


Ռուսաստանի տնտեսական զարգացման նախկին նախարար Ալեքսեյ Ուլյուկաևը այսօր դատարանում մեղադրել է «Ռոսնեֆտի» ղեկավար Իգոր Սեչինին՝ իր դեմ հարուցված կաշառակերության գործը սադրելու մեջ: Նա մեղադրել է նաև ՌԴ անվտանգության դաշնային ծառայության աշխատակիցներին այդ սադրանքին մասնակցելու համար:

Դատավարության այսօրվա նիստում Ուլյուկաևն ասել է, որ քննիչները մեղադրանքը կազմել են բացառապես հիմնվելով Սեչինի ցուցմունքների վրա:

Ըստ հետաքննության՝ Ուլյուկաևը երկու միլիոն դոլար կաշառք է վերցրել, որպեսզի հաստատի «Բաշնեֆտի» կառավարությանն անցած բաժնետոմսերի վաճառքը «Ռոսնեֆտին»: Նա ձերբակալվել է անցյալ տարվա նոյեմբերին «Ռոսնեվտի» գրասենյակում:

Ուլյուկաևը այսօր դատարանում ասել է, թե Սեչինը անձամբ զանգահարել է իրեն և գրասենյակ հրավիրել ընկերության որոշ գործեր քննարկելու համար:

Դատավորը մերժել է գործը դատախազությանը հետ ուղարկելու Ուլյուկաևի փաստաբանների միջնորդությունը:

Դատարանի որոշմամբ Ուլյուկաևի տնային կալանքը երկարաձգվել է մինչև հունվարի 27-ը, իսկ դատական հաջորդ նիստը նշանակվել է սեպտեմբերի 1-ին:

Մեղադրանքները հաստատվելու դեպքում 61-ամյա Ուլյուկաևին 15 տարի ազատազրկում է սպառնում: Անցած դարի կեսերից մինչև հիմա նա Ռուսաստանում կոռուպցիոն մեղադրանքով ձերբակալված ամենաբարձրաստիճան պաշտոնյան է: Նա հայտարարում է, որ ինքն անմեղ է:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG