Մատչելիության հղումներ

Ուզբեկստանում 11 տարվա բանտարկությունից հետո ազատ է արձակվել ՄԱԿ-ի գրասենյակի նախկին աշխատակիցը


Էրքին Մուսաև, արխիվ
Էրքին Մուսաև, արխիվ

Human Rights Watch-ը (HRW) այսօր հայտնում է, որ ՄԱԿ-ի գրասենյակի նախկին աշխատակից, կառավարության նախկին պաշտոնյա Էրքին Մուսաևը օգոստոսի 11-ին ազատ է արձակվել:

Միջազգային իրավապաշտպան կազմակերպությունը պնդում է, որ Մուսաևը խոշտանգվել և անարդարացի վճռով էր դատապարտվել երկարատև ազատազրկման:

Էրքին Մուսաևը ձերբակալվել էր 2006 թվականին, իսկ հաջորդ տարի դատարանը նրան 20 տարվա ազատազրկման էր դատապարտել լրտեսության մեղադրանքով: Նա հիմա ազատ է արձակվել, քանի որ Ուզբեկստանի երկրորդ նախագահ Շավքաթ Միրզիյաևը նրան ներում է շնորհել:

«Միրզիյաևը պետք է ազատ արձակի քաղաքական շարժառիթներով բանտարկված բոլոր կալանավորներին և արդյունավետ հետաքննություն ապահովի խոշտանգումների ու կալանելու գործերով, ներառյալ Մուսաևի գործը», - հայտարարել է Human Rights Watch-ը:

Ուզբեկստանի նախկին նախագահ Իսլամ Քարիմովի մահից հետո, անցյալ տարվա աշնանից Ուզբեկստանում քաղաքական հայացքների համար դատապարտված արդեն հինգերորդ կալանավորն է ազատ արձակվում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG