Մատչելիության հղումներ

Բելառուսի ուղղափառ եկեղեցու առաջնորդը կայցելի Հայաստան


Համայն Բելառուսի ուղղափառ եկեղեցու առաջնորդ միտրոպոլիտ Պավել, արխիվ
Համայն Բելառուսի ուղղափառ եկեղեցու առաջնորդ միտրոպոլիտ Պավել, արխիվ

Համայն Բելառուսի ուղղափառ եկեղեցու առաջնորդ, Մինսկի և Զասլավլի միտրոպոլիտ Պավելը կայցելի Հայաստան:

Արտգործնախարարության մամուլի և տեղեկատվության վարչության հաղորդագրության համաձայն՝ Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին երկրորդի անունից հրավերը երեկ կայացած հանդիպման ժամանակ միտրոպոլիտ Պավելին է փոխանցել Բելառուսում Հայաստանի դեսպան Օլեգ Եսայանը: Միտրոպոլիտը սիրով ընդունել է հրավերը՝ շեշտելով Ամենայն Հայոց կաթողիկոսի նկատմամբ իր ջերմ վերաբերմունքը և խնդրելով նրան փոխանցել իր ջերմ բարեմաղթանքներն ու երախտագիտությունը:

Այցի ժամկետները դեռևս չեն նշվում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG