Թուրքիայում ձերբակալված ծագումով արաբ Մ.Ա.-ն կասկածվում է ահաբեկչական հարձակում պլանավորելու մեջ:
Ըստ թուրքական մամուլի հրապարակումների՝ ձերբակալվածը կապեր է ունեցել Բրյուսելում և Փարիզում իրականացված ահաբեկչական հարձակումների կազմակերպիչների և իրականացնողների հետ: Նա ապրել է Բրյուսելի տխրահռչակ Մոլենբեկ թաղամասում: 2014-ին ընտանիքով տեղափոխվել է Սիրիա, միացել «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումներին և կապեր պահպանել ֆրանսախոս երկրների ծայրահեղական խմբավորումների հետ:
Մ.Ա.-ն հետախուզվում էր Ինտերպոլի կողմից: Օգոստոսի 15-ին Թուրքիայի իշխանությունները հայտնեցին, որ նա Ստամբուլում ձերբակալվել է: