Մատչելիության հղումներ

Իսրայելի ԶԼՄ-ներ․ Իրանը հրթիռների արտադրության գործարան է կառուցում Սիրիայում


Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահու, արխիվ
Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահու, արխիվ

Իսրայելական լրատվամիջոցները հաղորդում են, որ Իրանը Սիրիայի հյուսիս-արևմուտքում հրթիռների արտադրության գործարան է կառուցում։ Որպես ապացույց ներկայացվում են արբանյակից արված լուսանկարները։ Ըստ այդմ՝ կառուցվող գործարանը կարող է օգտագործվել զենք ու զինամթերք արտադրելու և պահելու նպատակով։

Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն ասել է, թե Իրանը ընդլայնում է իր ներկայությունը Սիրիայում, և ավելացրել, որ Իսրայելը վճռականորեն դեմ է Իրանի ռազմական կարողությունների ավելացմանը այդ երկրում։

Իրանը դեռևս պաշտոնապես չի արձագանքել Իսրայելի այս հայտարարությանը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG