Մատչելիության հղումներ

Լոռու մարզում երեկ բռնկված հրդեհը հրշեջ-գնացքի միջոցով մարվել է. ԱԻՆ


Տեսարան Լոռու մարզից, արխիվային լուսանկար

Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ երեկ ժամը 19:51-ին, ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Լոռու մարզի Այգեհատ և Ծաթեր գյուղերի միջնամասի անտառում:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ «Լալվար» անտառտնտեսության սկզբնամասում այրվում է խոտ և մացառուտ: Լանդշաֆտի անանցանելիության և մոտեցման ուղիների բացակայության պատճառով, ըստ հաղորդագրության, հրդեհաշիջում իրականացնելն անհնար է եղել:

Տեղում երկու տեղամասով իրականացվել է հերթապահություն՝ հրդեհի մուտքը բուն անտառ կանխելու և առաջխաղացումը բացառելու նպատակով:

Հրդեհաշիջման աշխատանքներում ներգրավվել է հրշեջ-գնացքը: Հրդեհը մեկուսացվել է այսօր ժամը 03:00-ին, մարվել՝ 05:35-ին: Ըստ նախարարության, այրվել է մոտ 10 հազար քմ մակերեսով խոտածածկ տարածք:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG