Միացյալ Նահանգների հետախուզության պաշտոնյաները Reuters լրատվական գործակալությանը ասել են, որ Հյուսիսային Կորեան հավանաբար ի վիճակի է ինքնուրույն արտադրել հրթիռային շարժիչներ և դրանք Ուկրաինայից ձեռք բերելու կարիքը չունի։
Ռուսական ՏԱՍՍ լրատվական գործակալությունը նույնպես հաղորդել է, որ ԱՄՆ հետախուզության պաշտոնյաները կարծում են, թե Հյուսիսային Կորեան ի վիճակի է ինքնուրույն արտադրել հռթիռային շարժիչներ։
Կիևը, հիշեցնենք, հերքում է, թե հրթիռային որևէ տեխնոլոգիա է տրամադրել Փհենյանին, ինչը հնարավոր էր համարել Ռազմավարական հետազոտությունների միջազգային ինստիտուտը։
The New York Times հեղինակավոր պարբերականը, վկայակոչելով Ռազմավարական հետազոտությունների միջազգային ինստիտուտի փորձագետ Մայքլ Էլեմանի՝ երկուշաբթի օրը հրապարակած զեկույցը, գրել էր․ - «Միջմայրցամաքային բալիստիկ հրթիռների փորձարկումների ընթացքում Հյուսիսային Կորեայի արձանագրած վերջին հաջողությունները հնարավոր են դարձել ուկրաինական գործարաններից մեկում արտադրված հզոր շարժիչների ձեռք բերման շնորհիվ՝ գործարք, որ կատարվել է սև շուկայում»: