Մատչելիության հղումներ

Թրամփի ստորագրած հրամանագրերն անհանգստացրել են Պեկինին


ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Սպիտակ տանը հրամանագիր է ստորագրում, արխիվ
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Սպիտակ տանը հրամանագիր է ստորագրում, արխիվ

Չինաստանի արտգործնախարարությունը զգուշացրել է՝ պատրաստ է պաշտպանել իր շահերը, եթե Միացյալ Նահանգները հարվածի առևտրային հարաբերություններին:

Հայտարարությունից ժամեր առաջ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը մի քանի հրամանագիր էր ստորագրել՝ արտոնելով քննել ամերիկյան ընկերությունների պնդումները, թե Պեկինը յուրացնում է իրենց մտավոր սեփականությունը:

Ամերիկյան խոշորագույն արտադրողները, այդ թվում՝ «Ջեներալ Մոթորս»-ն ու «Մայքրոսոֆթ»-ը, դժգոհում են, թե Չինաստան ապրանք արտահանելիս ստիպված են համատեղ ձեռնարկություն բացել և չինացի գործընկերներին փոխանցել տեխնոլոգիական գաղտնիքները:

«Տևական ժամանակ մեզ զրկել են միլիարդներից ու միլիոնավոր աշխատատեղերից, սակայն հիմա Վաշինգտոնը մտադիր չէ աչք փակել դրա վրա», - հայտարարել է նախագահ Թրամփը:

Չինաստանի առևտրի նախարարությունը այսօր լուրջ անհանգստություն է հայտնել Սպիտակ տանը երեկ ստորագրված հրամանագրերի կապակցությամբ: «Հույս ունենք, որ ամերիկյան կողմը կառաջնորդվի փաստերով և կգործի զգուշությամբ», - ասված է պաշտոնական հայտարարության մեջ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG