Մատչելիության հղումներ

Փաստաբանների պալատը դատապարտում է Պապիկյանի նկատմամբ սպառնալիքներ հնչեցնելու վարքագիծը


Փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյան
Փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյան

Փաստաբանների պալատը դատապարտում է մասնագիտական պարտականությունների կատարման կապակցությամբ փաստաբան Արայիկ Պապիկյանի նկատմամբ սպառնալիքներ ներկայացնելու վարքագիծը: Այդ մասին ասված է Փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհաբյանի հայտարարությունում։

«Փաստաբանության մասին» օրենքի 22-րդ հոդվածի համաձայն՝ փաստաբանը, նրա ընտանիքի անդամները և նրանց գույքը գտնվում են պետության պաշտպանության ներքո։ Պետական իրավասու մարմինները պարտավոր են ձեռնարկել փաստաբանի պաշտպանության համար անհրաժեշտ` օրենքով սահմանված միջոցներ, եթե իր մասնագիտական պարտականությունների կատարման հետ կապված՝ նրան կամ նրա ընտանիքի անդամներին սպառնացել են ֆիզիկական բռնությամբ, գույքի ոչնչացմամբ կամ այլ անօրինական գործողություններով։ Քրեական օրենսգրքի 323.3 հոդվածը քրեական պատիժ է նախատեսել այն անձի համար, որը փաստաբանի նկատմամբ սպանության, առողջությանը վնաս պատճառելու, գույքը ոչնչացնելու կամ վնասելու սպառնալիք է ներկայացրել` կապված փաստաբանի լիազորությունների իրականացման հետ», - հայտնում է Զոհրաբյանը՝ նշելով, որ դեպքի առթիվ Արայիկ Պապիկյանի կողմից արդեն հաղորդում է ներկայացվել Հատուկ քննչական ծառայություն:

«Միջադեպի կապակցությամբ իրավապահ մարմիններին կոչ ենք անում ձեռնարկել համապատասխան միջոցներ՝ փաստաբան Արայիկ Պապիկյանի և նրա ընտանիքի անդամների նկատմամբ սպառնալիքներ ներկայացրած անձին հայտնաբերելու և պատասխանատվության ենթարկելու համար, իսկ անհրաժեշտության դեպքում ձեռնարկել փաստաբանի պաշտպանության համար միջոցներ», - ասված է Զոհրաբյանի հայտարարությունում:

Պալատը տեղեկացնում է, որ Զոհրաբյանը նշված հարցով գրությամբ դիմել է նաև գլխավոր դատախազին:

Նշենք, որ Պապիկայնին ուղղված սպառնալիքներին է արձագանքել նաև Մարդու իրավունքերի պաշտպանի աշխատակազմը՝ այն որակելով քրեորեն պատժելի արարք։ Պաշտպանի կողմից համապատասխան գրություն է հասցեագրվել իրավասու մարմիններին:

Նշենք, որ Պապիկյանը որպես փաստաբան ներգրաված է աղմկահարույց գործերում, մասնավորապես՝ հասարակական հնչեղություն ունեցող «Սասնա ծռերի», «Հիմնադիր խորհրդարանի» առաջնորդ Ժիրայր Սեֆիլյանի։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG