Մատչելիության հղումներ

Վրաստանը Աբխազիայի հետ հաշտեցման հույս է հայտնել


Վրաստանի նախագահ Գիորգի Մարգվելաշվիլի, արխիվ
Վրաստանի նախագահ Գիորգի Մարգվելաշվիլի, արխիվ

Վրաստանի նախագահն ու վարչապետը հաշտեցման հույս են հայտնել աբխազական պատերազմի 25-րդ տարելիցի կապակցությամբ տարածած ուղերձներում:

«Ռազմական հակամարտության մեկնարկը մեծ սխալ էր», - հայտարարել է վարչապետ Գիորգի Կվիրիկաշվիլին՝ վստահություն հայտնելով, որ Վրաստանը կկարողանա ետ գրավել աբխազ եղբայրների սրտերն ու շարունակել դարերի պատմություն ունեցող համագոյակցությունը:

Նախագահ Գիորգի Մարգվելաշվիլին էլ պնդել է, թե եղբայրական այդ պատերազմին մեծապես նպաստել է Ռուսաստանի պետական քաղաքականությունը:

1992-93 թվականներին շարունակված վրաց-աբխազական պատերազմում զոհվեց ավելի քան 12 հազար մարդ, 300 հազարը դարձան փախստական, վրացական ուժերը ի վերջո, դուրս եկան Աբխազիայից՝ դե ֆակտո կորցնելով վերահսկողությունը տարածքի նկատմամբ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG