Մատչելիության հղումներ

Էրդողանը որոշել է փոփոխություններ անել իր կուսակցության վերին էշելոններում


Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողան, արխիվ
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողան, արխիվ

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը հորդորել է արմատական փոփոխություններ անել իշխող կուսակցության վերին էշելոններում՝ 2019-ին նախատեսված ընտրություններից առաջ:

«Հաջողակ գործընկերները, այդ թվում՝ պատգամավորները, քաղաքապետերն ու մյուս պաշտոնյաները կմնան իրենց տեղերում, իսկ նրանք, որ «հոգնության ու ծուլության նշաններ են ցույց տալիս, պետք է հեռանան», - հայտարարել է Թուրքիայի նախագահը:

Էրդողանի «Արդարություն և զարգացում» կուսակցությունը 2002 թվականից՝ իշխանության գալուց հետո, մշտապես հաղթել է ընտրություններում, սակայն վերջին տարիներին կուսակցության վարկանիշն անկում է արձանագրել:

Վերջին սահմանադրական հանրաքվեին Էրդողանի նախաձեռնած բարեփոխումներն ընդունվեցին ձայների աննշան առավելությամբ՝ 51.4 տոկոսով:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG