Մատչելիության հղումներ

Մոսկվան և Թեհրանը պատրաստ են շարունակել համագործակցել սիրիական ճգնաժամի կարգավորման հարցում


Սիրիա

Մոսկվան և Թեհրանը հերթական անգամ հայտարարում են սիրիական ճգնաժամի հարցում համագործակցելու և գործողությունները համակարգելու մասին։

Ինչպես հայտնում է Ռուսաստանի նախագահի մամուլի ծառայությունը, երեկ՝ օգոստոսի 14-ին, իրանական կողմի նախաձեռնությամբ, կայացել է Իրանի նախագահ Հասան Ռոհանիի և Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հեռախոսազրույցը։

Պուտինի նախ շնորհավորել է իր իրանցի գործընկերոջը Թեհրանում կայացած երդմնակալության առիթով և նախագահի պաշտոնում հաջող գործունեության շարունակություն մաղթել։

Նախագահները քննարկել են նաև երկկողմ համագործակցությունը տարբեր ոլորտներում, այդ թվում՝ նավթային, էլեկտրաէներգիայի և տրանսպորտային համատեղ նախագծերում։ Կողմերը քննարկել են նաև միջազգային օրակարգի հարցեր։

Անդրադառնալով սիրիական ճգնաժամին՝ նախագահները ևս մեկ անգամ ընդգծել են, որ շահագրգռված են հետագայում ևս շարունակել կոորդինացնել քայլերը Սիրիայում։

Վերջին անգամ Իրանի և Ռուսաստանի նախագահները զրուցել էի մայիսի վերջին, երբ Պուտինը շնորհավորել էր Ռոհանիին ընտրություններում տարած հաղթանակի համար։

Հավելենք, որ Ռուսաստանը Իրանում Ռոհանիի երդմնակալությանը ներկայացնում էր փոխվարչապետ Դմիտրի Ռոգոզինը, ով համակարգում է Ռուսաստանի ռազմաարդյունաբերական ոլորտի աշխատանքները։ Նա իրանում այդ երկրի պաշտպանության նախարարի հետ քննարկել էր ռազմատեխնիկական համագործակցության խորացման հետ կապված հարցեր։

Ռուսաստանցի և իրանցի փորձագետները նշում են, որ այն բանից հետո, երբ Թեհրանի և Մոսկվայի դեմ Միացյալ Նահանգները նոր պատժամիջոցներ է սահմանել, համագործակցությունն այդ երկու երկրների միջև զգալիորեն խորանալու է։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG