Մատչելիության հղումներ

Գյումրիում անշարժ գույքն էժանացել է


Գյումրի, արխիվ
Գյումրի, արխիվ

Գյումրիում անշարժ գույքի գներն անկում են ապրում և, ըստ մասնագետների, այժմ այնտեղ նման գույք ձեռք բերելու ամենահարմար պահն է: Շիրակի մարզկենտրոնում այժմ մեկ քառակուսի մետր տարածքով բնակմակերեսի միջին արժեքը 105-110 հազար դրամ է կազմում, թեև, անշարժ գույքի «ՊԱԳ Իսթեյթ» գործակալության տնօրեն Արարատ Պապոյանի խոսքով՝ միջին գնի ստորին և վերին շեմերի միջև «զգալի տատանում կա»: Նրա ընդհանրացմամբ՝ քաղաքում անշարժ գույքի գների «որոշակի անկում կա»:

Գյումրիի անշարժ գյուքի շուկայում որոշակի աշխուժություն նկատվում է միայն քաղաքի կենտրոնական հատվածում տուրիստական կենտրոնի կառուցման գոտու շինությունների մասով: Այս տարածքում ապրողներին 200 դոլարին համարժեք դրամ է առաջարկվում՝ մեկ քառակուսի մետրի դիմաց: Արարատ Պապոյանի կարծիքով, այդ շինությունների վիճակից ելնելով՝ գնային առաջարկը «շատ հարմար է»:

Գյումրիում լույս տեսնող «Շրջապատ» շաբաթաթերթն անշարժ գույքի անվճար հայտարարություններ է տպագրում: Շաբաթաթերթի գլխավոր խմբագիր Եպրաքսիա Մեխակյանն ասում է՝ ամեն շաբաթ գույքի վաճառքի նոր հայտարարություններ են ունենում: Ինչ վերաբերում է առաջարկվող գներին, կատակում է՝ «Գյումրիում ով ինչքան պարտք ունի, էդքան էլ ասում է»:

Գյումրիի միայն կենտրոնում մեկ տասնյակից ավելի օբյեկտների վրա փակցված է «վաճառվում է» կամ «տրվում է վարձով» ազդագիրը: Մինչդեռ, վաճառվող բնակարնների քանակը շատ քիչ է:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG