Մատչելիության հղումներ

Հայաստանի և Ռուսաստանի վարչապետերը քննարկել են Մեդվեդևի առաջիկա այցը Երևան


Լուսանկարը՝ Հայաստանի կառավարության լրատվականի

Հայաստանի և Ռուսաստանի վարչապետերը այսօր Աստանայում կայացած հանդիպման ընթացքում քննարկել են Դմիտրի Մեդվեդևի Հայաստան կատարելիք այցի մանրամասները:

«Ես ցանկանում եմ Ձեզ հետ մի շարք թեմաներ քննարկել, այդ թվում՝ Ձեր առաջիկա այցի ժամկետները», - ռուսական TACC գործակալության փոխանցմամբ, դիմելով Մեդվեդևին՝ ասել է Կարապետյանը:

Հանդիպման ընթացքում Կարեն Կարապետյանը նաև ընդգծել է, որ հայ-ռուսական տնտեսական կապերն այսօր բավական լավ վիճակում են:

Ռուսաստանի վարչապետի խոսքով էլ՝ «ընդհանուր առմամբ ամեն ինչ լավ է»: «Մեծացել են թե՛ ներկրումների և թե՛ ապրանքաշրջանառության ծավալները», - նշել է Մեդվեդևը:

Հանդիպման մասին Հայաստանի կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պաշտոնական հաղորդագրությունում էլ ասված է․ - «Երկուստեք ընդգծվել է, որ Հայաստանի և Ռուսաստանի միջև ապրանքաշրջանառությունն աճում է, և երկկողմ տնտեսական ցուցանիշներում առկա են դրական միտումներ: Հանդիպմանը քննարկվել են հայ-ռուսական համագործակցության օրակարգի մի շարք հարցեր, այդ թվում՝ ՌԴ գործադիր մարմնի ղեկավարի՝ Հայաստան նախատեսվող այցի ժամկետները»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG