Մատչելիության հղումներ

Haaretz. Հայկական դիրքերի դեմ օդային հարվածին մասնակցել են իսրայելցի մասնագետները


Իսրայելցի զինվորը անօդաչու թռչող սարք է արձակում, արխիվ

Իսրայելի պաշտպանության նախարարությունը պաշտոնապես քննում է Ադրբեջանին հարվածային անօդաչու թռչող սարքեր մատակարարող Aeronautics Defence System ընկերության գործողությունները:

Իսրայելում լույս տեսնող Haaretz պարբերականի պնդմամբ՝ ընկերության աշխատակիցները Բաքու կատարած այցի ընթացքում Orbiter 1K հարվածային անօդաչու սարքերի կարողությունները ադրբեջանական կողմին ցուցադրել են հայկական դիրքերի դեմ իրականացված հարվածի միջոցով:

Իսրայելական Maariv թերթի տեղեկություններով, Aeronautics Defence System-ի աշխատակիցները հրաժարվել են կատարել ղեկավարության՝ թվով երկու անօդաչու թռչող սարքերը հայկական դիրքերի վրա ուղղելու հրահանգը: «Ի վերջո, Aeronautics Defence System-ի բարձրաստիճան ներկայացուցիչներից մեկը ինքն է ստիպված եղել իրականացնել հարվածը, որը, սակայն, վրիպել է», - գրում է Maariv-ը:

Հայկական աղբյուրների տեղեկություններով, վերջին անգամ ադրբեջանական կողմը իսրայելական արտադրության անօդաչու հարվածային սարքեր է կիրառել մոտ մեկ ամիս առաջ` հուլիսի 7-ին:

Մանրամասները՝ քիչ անց

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG