Մատչելիության հղումներ

Սևանա լճում ռուս զինծառայող է ջրահեղձ եղել, պարզվում են հանգամանքները. ՔԿ


Սևանա լիճ, արխիվային լուսանկար

Քննչական կոմիտեն տեղեկացնում է, որ օգոստոսի 13-ին «Սևան» բժշկական կենտրոնից ահազանգ է ստացվել, որ իրենց մոտ է տեղափոխվել 1997 թվականին ծնված երիտասարդի դի։

Քննությամբ պարզվել է, որ տուժողը Հայաստանի Հանրապետությունում տեղակայված ռուսական N զորամասի պայմանագրային զինծառայող է, ազգությամբ ռուս, ով 3 ծառայակից ընկերների հետ դեպքի օրը գտնվել է Գեղարքունիքի մարզում։

Նախնական տվյալներով, երիտասարդը ջրահեղձ է եղել կիրակի օրը ժամը 18-ի սահմաններում՝ Սևանա լճում լողալու ժամանակ։

Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն, պարզվում են հանգամանքները։

Ուղիղ հեռարձակում

Recommended

XS
SM
MD
LG