Մատչելիության հղումներ

Մեկնարկել է սիրիացի ապստամբների և փախստականների հերթական խմբի տարհանումը


Սիրիացի փախստականներ Լիբանանի հետ սահմանին, արխիվ
Սիրիացի փախստականներ Լիբանանի հետ սահմանին, արխիվ

Սիրիայի և Լիբանանի պետական սահմանին հարող շրջանում մեկնարկել է սիրիացի ապստամբների հերթական խմբի տարհանումը: Այս մասին տեղեկացնում է «Հըզբոլա» շարժման ոչ-պաշտոնական խոսափող համարվող «Ալ-Մանար» հեռուստաընկերությունը:

«Սարայա Ահլ-Ալ Շամ» ընդդիմադիր խմբավորման շուրջ 300 զինյալներ և նրանց ուղեկցող ավելի քան 3 հազար քաղաքացիական անձինք Լիբանանի լեռնային շրջաններում էին հայտնվել «Հըզբոլա»-ի մարտիկների հետ հուլիսին ծավալված բախումների արդյունքում: Օրերս ձեռք բերված պայմանավորվածության համաձայն, այժմ նրանք կարող են լքել Լիբանանի տարածքը` վերադառնալով Սիրիա:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG