Մատչելիության հղումներ

Այսօր աբխազական պատերազմի մեկնարկի 25-րդ տարելիցն է


Վրաստան - Թբիլիսիում հարգանքի տուրք են մատուցում աբխազական պատերազմի ժամանակ զոհված զինվորների հիշատակին, արխիվ
Վրաստան - Թբիլիսիում հարգանքի տուրք են մատուցում աբխազական պատերազմի ժամանակ զոհված զինվորների հիշատակին, արխիվ

«Օգոստոսի 14-ը Վրաստանի նորագույն պատմության ամենաողբերգական ամսաթիվն է», - այսօր հայտարարել է Վրաստանի վարչապետ Գիորգի Կվիրիկաշվիլին:

Աբխազական պատերազմի մեկնարկի 25-ամյակին նվիրված հատուկ ուղերձում Վրաստանի կառավարության ղեկավարը նշել է. - «1992 թվականի օգոստոսի 14-ին սկիզբ առած հակամարտությունը ծանր հետևանքներ ունեցավ թե՛ աբխազների և թե՛ վրացիների համար: Հուսով եմ, որ մենք կկարողանանք շտկել այդ մեծ սխալը»։

Աբխազական պատերազմի մեկնարկի 25-ամյակի առթիվ հայտարարություն է տարածել նաև Վրաստանի նախագահ Գիորգի Մարգվելաշվիլին: «Հուսով եմ, որ մենք ի վիճակի կլինենք աբխազների և օսերի հետ համատեղ ժողովրդավարական պետություն կառուցել», - նշել է Վրաստանի նախագահը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG