Մատչելիության հղումներ

Աստանայում մեկնարկել է Եվրասիական տնտեսական միության վարչապետերի հերթական հավաքը


Հայաստանի և Ղազախստանի վարչապետերի հանդիպումը Աստանայում, 14-ը օգոստոսի, 2017թ․
Հայաստանի և Ղազախստանի վարչապետերի հանդիպումը Աստանայում, 14-ը օգոստոսի, 2017թ․

Ղազախստանի մայրաքաղաք Աստանայում մեկնարկել է Եվրասիական տնտեսական միության (ԵՏՄ) անդամ պետությունների վարչապետերի հերթական հավաքը:

Դիմելով Եվրասիական միջկառավարական խորհրդի անդամներին` Ղազախստանի վարչապետ Բակիտժան Սագինտաևը նշել է, որ այսօրվա համաժողովի օրակարգում մի շարք կարևոր հարցեր են ընդգրկված:

«Դրանց թվում է նաև Իրանի հետ ազատ առևտրի գոտու ստեղծման մասին ժամանակավոր համաձայնագրի շուրջ բանակցությունների ընթացքը», - հայտարարել է Ղազախստանի կառավարության ղեկավարը:

Աստանայի համաժողովին մասնակցում է նաև Հայաստանի վարչապետ Կարեն Կարապետյանը: Նա արդեն հանդիպել է Ղազախստանի վարչապետ Սագինտաևի և Բելառուսի վարչապետ Անդրեյ Կոբյակովի հետ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG