Մատչելիության հղումներ

Թբիլիսին հերքում է Սաակաշվիլիի արտահանձնման հարցով քննարկումներ վարելու մասին տեղեկությունները


Պաշտոնական Թբիլիսին հերքում է տեղեկությունները, թե ներքին գործերի նախարար Գեորգի Մգեբրիշվիլին ուկրաինացի գործընկերոջ հետ հեռախոսով քննարկել է նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլիի արտահանձման հարցը: Այսօր տարածած հայտարարության մեջ նախարարությունը պնդում է, որ նման քննարկում չի եղել նաև օտարերկրացի որևէ այլ պաշտոնյայի հետ:

Ավելի վաղ համացանցում տեղեկություն էր տարածվել, իբր ռուս հաքերները զանգահարել են Վրաստանի ներքին գործերի նախարարին և ներկայանալով որպես Ուկրաինայի Ներքին գործերի նախարար՝ քննարկել Սաակաշվիլիի հնարավոր արտահանձման հարցը: Համացանցում տարածվել էր Մգեբրիշվիլիի հետ զրույցի ձայնագրությունը: Նախարարությունը պնդում է՝ այն իրական չէ:

Երեք տարի առաջ Վրաստանում իշխանության եկած Բիձինա Իվանիշվիլիի կառավարությունը քրեական հետապնդում սկսեց նախկին նախագահի դեմ մի շարք ծանր մեղադրանքներով, այդ թվում՝ ընդդիմադիրների դեմ բիրտ ճնշումների և սպանության գործ կոծկելու համար:

Սաակաշվիլին այդ տարիներին արդեն ստացել էր Ուկրաինայի քաղաքացիություն և զբաղեցնում էր Օդեսայի նահանգապետի պաշտոնը: Անցած ամիս, սակայն, Ուկրաինայի նախագահը զրկեց նրան երկրի քաղաքացիությունից՝ փաստաթղթեր կեղծելու հիմնավորմամբ: Սաակաշվիլին հայտարարում է, թե բողոքարկելու է այդ որոշումը դատարանում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG