Իրանի խորհրդարանը որոշել է ավելի քան կես միլիարդ դոլար տրամադրել երկրի հրթիռային զինանոցը համալրելու և Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը զինելու համար:
«Սա մեր պատասխանն է Նահանգներին», - հայտարարել է խորհրդարանի խոսնակ Ալի Լարիջանին:
Ավելի վաղ՝ հուլիսի վերջին, Միացյալ Նահանգների կառավարությունը ընդարձակել էր Թեհրանի դեմ ֆինանսական սահմանափակումները՝ պատժամիջոցներ մտցնելով վեց ընկերությունների նկատմամբ, որոնք օժանդակում են երկրի հրթիռային ներուժի զարգացմանը: