Օգոստոսի 13-ին Հայաստանյայց Առաքելական Ս. Եկեղեցին մեծ հանդիսավորությամբ նշել է Ս. Աստվածածնի Վերափոխման տոնը: Մայր Տաճարում մատուցվել է Ս. Պատարագ:
Ս. Պատարագի ավարտին Ս. Տրդատի բաց խորանում կատարվել է «Խաղողօրհնեքի» հանդիսավոր արարողությունը և օրհնված խաղողի ողկույզները բաժանվել են հավատավոր ժողովրդին: