Մատչելիության հղումներ

Իրանը ուղղաթիռներ ձեռք բերելու շուրջ բանակցություններ է վարում Airbus-ի հետ


Իրանը հայտարարել է, որ բանակցություններ է վարում եվրոպական ավիաարտադրող Airbus-ի հետ` քաղաքացիական նպատակներով 48 ուղղաթիռ գնելու շուրջ: Իրանի ճանապարհների և քաղաքաշինության զարգացման փոխնախարար Աշղեր Ֆախրիհ-Կաշանը իրանական Financial Tribune թերթին հայտնել է, որ նախարարությունը պատրաստվում է 45 ուղղաթիռ պատվիրել, որոնք կօգտագործվեն արտակարգ իրավիճակներում շտապ բժշկական օգնություն ցուցաբերելու համար: Բացի այդ, պատվիրվելու են երեք որոնողական-փրկարարական ուղղաթիռներ:

Airbus-ը հրաժարվել է մեկնաբանել իրանական կողմի հայտարարությունները:

Վերջին շրջանում Իրանը մեծ թվով արևմտյան արտադրության օդանավեր է ձեռք բերել, ինչը տարիներ շարունակ արգելվում էր այդ երկրի նկատմամբ կիրառվող միջազգային պատժամիջոցների պատճառով: Պատժամիջոցները չեղյալ հայտարարվեցին 2016-ի հունվարին` Թեհրանի և աշխարհի վեց հզոր տերությունների միջև Իրանի միջուկային ծրագրի շուրջ ձեռք բերված բանակցությունների արդյունքում: Անցած մեկուկես տարում Իրանը ավելի քան 200 ինքնաթիռ է պատվիրել տարբեր արտադրողներից, այդ թվում 100 ինքնաթիռ` Airbus-ից, 80-ը` ամերիկյան Boeing-ից, 20-ը`ATR-ից: Ավելի ուշ Airbus-ը հայտարարել էր, որ «Իրանական ավիաուղիները» պատրաստակամություն է հայտնել ձեռք բերել ևս 73 ինքնաթիռ:

Ուղիղ հեռարձակում

Recommended

XS
SM
MD
LG