Մատչելիության հղումներ

Չարլոթսվիլում ցուցարարներին վրաերթի ենթարկած երիտասարդին մեղադրանք է ներկայացվել


ԱՄՆ Դաշնային քննիչները հետաքննություն են սկսել Վիրջինիա նահանգի Չարլոթսվիլ քաղաքում, պարզելու, թե ինչ հանգամանքներում է 20-ամյա Ջեյմս Ալեքս Ֆիլդսը մեքենայով մխրճվել սպիտակամորթ-ազգայնականների և աջ-ծայրահեղական ակտիվիստների ցույցի մեջ` դառնալվո 32-ամյա մի կնոջ մահվան պատճառ և վիրավորելով ևս 19 ցուցարարի: Հետո այդ մեքենան բախվել էր երկու այլ մեքենաների և հետադարձ կատարելով` դիմել փախուստի:

Երիտասարդը ձերբակալվել է միջադեպից հետո, նրան ներկայացվել է սպանության մեղադրանք: Նա ծնունդով Օհայո նահանգից է:

Այս միջադեպին նախորդել էր ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի գրառումը Թվիթերում, ով կոչ էր արել քաղաքացիներին միավորվել: - «Մենք ԲՈԼՈՐՍ պետք է միավորվենք և դատապարտենք ատելությունը։ Ամերիկայում նման բռնությունը տեղ չունի։ Եկեք համախմբվենք»,- «Թվիթեր»-ում գրել էր Թրամփը։

Վիրջինիա նահանգի Չարլոթսվիլ քաղաքի իշխանությունները օգոստոսի 12-ին արտոնել էին սպիտակ սուպրեմատիստների հանրահավաքը, որով նրանք իրենց դժգոհությունը պետք է հայտնեին Գեներալ Ռոբերտ Ի. Լիի՝ ամերիկյան քաղաքացիական պատերազմում Կոնֆեդերացիայի առաջնորդի արձանը ապամոնտաժելու դեմ։ Սակայն Վիրջինիայի նահանգապետ Թերրի ՄքՕլիֆը արտակարգ դրություն էր հայտարարել և հանրահավաքի թույլտվությունը չեղյալ էր համարվել, երբ հարյուրավոր սպիտակ սուպրեմատիստներ բախվել էին հակառակ դիրքորոշումը ունեցող ցուցարարների հետ։ Ցուցարարները իրար վրա շշեր ու քիմիական սփրեյներ էին նետել։

Սպիտակ սուպրեմատիստների հավաքին մասնակցում էին Կու Կլուքս Կլանի անդամները, ծայրահեղ աջական խմբեր ու ակտիվիստներ, որոնք պաշտպանում են ռասիստական, ազգայնական գաղափարախոսությունները։

Ուղիղ հեռարձակում

Recommended

XS
SM
MD
LG