Մատչելիության հղումներ

Առնվազն 43 զոհ, 120-ից ավելի վիրավորներ Եգիպտոսում գնացքների բախման հետևանքով


Եգիպտոս - Մարդիկ հավաքվել են երկաթուղային աղետի վայրում, 11-ը օգոստոսի, 2017թ․

Եգիպտոսի հյուսիսում երկու գնացքների՝ իրար բախվելու հետևանքով առնվազն 43 մարդ զոհվել է, ավելի քան 120-ը՝ վիրավորվել:

Երկաթուղային աղետը տեղի է ունեցել երեկ՝ Միջերկրական ծովի ափին գտնվող Ալեքսանդրիա քաղաքի մերձակայքում: Հաղորդագրությունների համաձայն՝ գնացքներից մեկը ժամանում էր մայրաքաղաք Կահիրեից, մյուս դուրս էր եկել Պորտ Սայիդից:

Եգիպտոսի նախագահ Աբդել Ֆաթահ ալ-Սիսին հրահանգել է փաստով քննություն իրականացնել:

Տրանսպորտի նախարար Հիշամ Արաֆաթը հայտարարել է, որ վթարի պատճառը «մարդկային սխալն է»՝ առանց մանրամասնելու:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG