Մատչելիության հղումներ

Սերժ Սարգսյանի նախագահության օրոք Հայաստանի բնակչությունը պակասել է 250 հազարով․ ԱՎԾ տվյալներ


Երևանյան համայնապատկեր, արխիվ
Երևանյան համայնապատկեր, արխիվ

Ազգային վիճակագրական ծառայության տվյալներով, նախագահ Սերժ Սարգսյանի պաշտոնավարման ընթացքում՝ 2008-2017 թվականներին Հայաստանի մշտական բնակչությունը պակասել է ավելի քան 250 հազար մարդով: 2008-ի հունվարի 1-ին երկրի մշտական բնակչության թվաքանակը 3 միլիոն 230 հազար է եղել, այս տարվա հուլիսի 1-ի դրությամբ՝ 2 միլիոն 979 հազար:

Եթե նշված 250 հազարը բաժանենք նախագահ Սարգսյանի պաշտոնավարման ինը տարիներին, ապա ստացվում է, որ յուրաքանչյուր տարի Հայաստանի բնակչությունը պակասել է շուրջ 28 հազարով:

Մանրամասները տե՛ս այստեղ

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG