Մատչելիության հղումներ

Արմեն Ամիրյան․ «Փոխվելու է պետպատվերով գրքեր հրատարակելու մոդելը»


Մշակույթի նախարար Արմեն Ամիրյանն «Ազատության» տաղավարում, 11-ը օգոստոսի, 2017 թ․

«Ազատության» «Տեսակետների խաչմերուկ» հաղորդաշարի այսօրվա թողարկման ժամանակ Մշակույթի նախարար Արմեն Ամիրյանը, հակադարձելով պնդումներին, թե պետպատվերով գրքեր հրատարակելիս տպագրվում է նախատեսված տպաքանակի փոքր մասը, գումարն էլ գրպանվում է, մասնավորապես, ասաց․

«Դրանք ընդամենը ենթադրություններ են, որևէ փաստարկված, ապացուցված չարաշահման դեպքի մասին մենք չենք կարող խոսել: Ես պարզապես պետք է խոսեմ մոդելի փոփոխության մասին, որովհետև այն ձևաչափը, որով տրամադրվում էր և՛ աջակցությունը, և՛ պետպատվերով հրատարկվող գրքերի ցանկն էր որոշվում, այս պահին այնքան էլ նպատակահարմար չէ»:

Արմեն Ամիրյանն «Ազատությանը» նաև տեղեկացրեց, որ շուտով լուծարվելու է Մշակույթի նախարարության «Գրքի և հրատարակչության գործի կենտրոն» ՊՈԱԿ-ը: «Հիմա պատրաստվում է կառավարության որոշում, մոտ ժամանակներս այն կներկայացվի կառավարության հաստատմանը»,- ասաց մշակույթի նախարարը:

Արմեն Ամիրյանի հետ զրույցն ամբողջությամբ՝ ստորև տեղադրված տեսանյութում

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG