Քուվեյթը տնտեսական պատժամիջոցներ է սահմանում Հյուսիսային Կորեայի նկատմամբ, ներառյալ՝ չեղարկելով երկու երկրների միջև գործող ուղիղ ավիաչվերթը: Այս մասին հաղորդում է Kuwait News Agency (KUNA) պետական լրատվական գործակալությունը, նշելով, որ պատժամիջոցները որոշելու համար միջգերատեսչական հանձնաժողով է ստեղծվել:
Հանձնաժողովի որոշմամբ՝ կրճատվելու է Քուվեյթում Հյուսիսային Կորեայի դեսպանության աշխատակիցների քանակը, դադարեցվելու են ֆինանսական փոխանցումները, վարկերի տրամադրումը, սահմանափակվելու է ներկրումը, վիզաների տրամադրումը:
Քուվեյթը հայտարարել է, որ հանձնառու է միջազգային պարտավորություններին և Հյուսիսային Կորեայի նկատմամբ պատժամիջոցների է դիմում՝ հետևելով անցած շաբաթ ՄԱԿ-ում ընդունված բանաձևին: