Մատչելիության հղումներ

Amnesty International-ը կոչ է անում ազատ արձակել Ղրիմում դատապարտված 76-ամյա թաթար ակտիվիստին


Սերվեր Կարամետովը բողոքի ակցիայի ժամանակ, արխիվ
Սերվեր Կարամետովը բողոքի ակցիայի ժամանակ, արխիվ

Amnesty International իրավապաշտպան միջազգային կազմակերպությունը Ռուսաստանի վերահսկողության տակ գտնվող Ղրիմի իշխանություններին կոչ է արել անհապաղ և առանց նախապայմանների ազատ արձակել թաթար ակտիվիստ 76-ամյա Սերվեր Կարամետովին, ով Պարկինսոնի հիվանդություն ունի:

Օգոստոսի 10-ի հայտարարությունում Amnesty International-ը Կարամետովին «խղճի բանտարկյալ» է ճանաչել:

76-ամյա Սերվեր Կարամետովը ձերբակալվել է օգոստոսի 8-ին Սիմֆերոպոլում, որտեղ մասնակցել էր Ղրիմում ձերբակալված թաթարներին աջակցություն հայտնող հանրահավաքին: Նա մեղավոր է ճանաչվել ոստիկաններին չենթարկվելու համար, դատապարտվել 10-օրյա կալանքի ու տուգանվել 10 հազար ռուբլի:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG