Մատչելիության հղումներ

Թրամփը շնորհակալություն է հայտնում Պուտինին


ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը երեկ Նյու Ջերսիում կայացած հանդիպման ժամանակ

Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը, երեկ խոսելով պաշտոնական Մոսկվայի՝ Ռուսաստանում ԱՄՆ դիվանագետների թվի նվազեցման պահանջի մասին, շնորհակալություն է հայտնել նախագահ Վլադիմիր Պուտինին Պետքարտուղարության ծախսերը կրճատելու հարցում իրեն օգնելու համար։

«Ցանկանում ենք շնորհակալություն հայտնել նրան, քանի որ մենք ձգտում ենք կրճատել աշխատավարձերը», - ասել է ԱՄՆ նախագահը՝ շարունակելով․ - «Մենք շատ շնորհակալ ենք, որ նա մեծ թվով մարդկանց ետ ուղարկեց, քանի որ հիմա ավելի փոքր աշխատավարձ ունենք․․․ Մենք շատ փող կխնայենք»:

Սա Թրամփի առաջին արձագանքն է ամերիկյան նոր պատժամիջոցների դեմ Ռուսաստանի պատասխան քայլերին։

Լրագրողները վստահ չեն՝ արդյոք Թրամփը կատակում էր, երբ ասում էր, թե Պուտինի պահանջը՝ կրճատել 755 ամերիկյան դիվանագետի ներկայությունը Ռուսաստանում, կօգնի իրեն կրճատելու Պետդեպարտամենտի բյուջեն մեկ երրորդով։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG