Մատչելիության հղումներ

Փհենյանն առաջիկայում կկազմի Գուամին հարվածելու ծրագիրը


Հյուսիսային Կորեայի KRT հեռուստաընկերությունը հայտնում է Գուամին հարվածելու ծրագիրն առաջիկայում մշակելու մասին

Հյուսիսային Կորեային՝ ԱՄՆ-ի նախազգուշացումից ժամեր անց Փհենյանը հայտարարել է, որ պատրաստ է միջմայրացամաքային հրթիռով հարվածել Գուամ ամերիկյան կղզուն:

Հյուսիսային Կորեայի զինված բանակի ռազմավարական ուժերի հրամանատար գեներալ Կիմ Ռակ Գյոմը հայտարարել է, թե Ամերիկայի նախագահ Դոնալդ Թրամփը «միայն հզոր ուժի լեզուն է հասկանում»:

Գեներալը մանրամասնել է, թե Փհենյանը հարկ եղած դեպքում Hwasong-12 տեսակի չորս հրթիռ կարձակի Գուամի վրա: Այդ կղզին Կորեական թերակղզուց գտնվում է մոտ 3400 կիլոմետր հեռավորության վրա:

Գեներալն ասել է, որ օգոստոսի կեսին հարվածի ծրագիրն ամբողջությամբ պատրաստ կլինի, ինչից հետո բանակն ընդամենը կսպասի առաջնորդ Կիմ Չեն Ինի հրամանին:

Հիշեցնենք, երեկ Հյուսիսային Կորեան սպառնացել էր հրթիռային հարված հասցնել խաղաղօվկիանոսյան Գուամ կղզում գտնվող ամերիկյան ռազմակայաններին: Միացյալ Նահանգներն էր նախազգուշացրել էր, որ միջուկային զենքը կիրառելու ձգտումը կարող է վերջ դնել Հյուսիսային Կորեայի ռեժիմին և կործանել սեփական ժողովրդին։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG