Մատչելիության հղումներ

Ուդալցով. «Պուտինի ընդդիմախոսներից շատերը չափից շատ արևմտամետ են»


Ալեքսեյ Ուդալցովը պատասխանում է լրագրողների հարցերին, Մոսկվա, 10-ը օգոստոսի, 2017թ.
Ալեքսեյ Ուդալցովը պատասխանում է լրագրողների հարցերին, Մոսկվա, 10-ը օգոստոսի, 2017թ.

Ռուսաստանցի անվանի ընդդիմադիր Սերգեյ Ուդալցովը, ով 5 տարի բանտում անցկացնելուց հետո օգոստոսի 8-ին ազատ է արձակվել, այսօր Մոսկվայում հրավիրած մամլո ասուլիսում հայտարարել է, որ կվերականգնի ժամանակին իր հիմնադրած «Ձախ ճակատ» շարժումը:

Նա ասել է, որ նախագահ Վլադիմիր Պուտինի ընդդիմախոսներից շատերը չափից շատ արևմտամետ են, և հենց այդ պատճառով ինքը չի աջակցի Ալեքսեյ Նավալնիին, ով մտադիր է 2018 թվականին առաջադրվել նախագահության թեկնածու:

«Այդ բանը երբեք չի լինի, չեմ ենթարկվի Արևմուտքի պահանջներին, օրինակ՝ Ղրիմը վերադարձնելուն, ես սիրում եմ իմ երկիրը, ես հայրենասեր եմ, թեպետ դեմ եմ ներկայիս իշխանությանը», - ասել է Ուդալցովը:

Նա հայտարարել է նաև, որ սատարում է Դոնբասի անջատականներին, «քանի որ նրանք պայքարում են ռուսերեն մտածելու և խոսելու իրավունքի համար»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG