Թուրքիայի անվտանգության ուժերը Ռուսաստանի քաղաքացու են ձերբակալել, ով կասկածվում է ամերիկյան ռազմական օդանավերի դեմ ահաբեկչական հարձակում պլանավորելու մեջ:
Hurriyet Daily News-ը հաղորդում է, որ ձերբակալվածը՝ Ռենատ Բակիևը, «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման զինյալներից է:
Թուրքական լրատվամիջոցները հաղորդում են, որ Բակիևը պլանավորել է անօդաչու թռչող սարքի միջոցով հարձակում իրականացնել Թուրքիայի հարավում, Ադանայի նահանգում գտնվող «Ինջիրլիք» ավիաբազայում տեղակայված ամերիկյան օդանավերի դեմ: Այդ նպատակով նա ուսումնասիրել է Ադանա քաղաքի և «Ինջիրլիքի» շրջակայքը: Բակիևը նաև պլանավորել է ահաբեկչական հարձակում գործել տեղի ալևիների համայնքի կենտրոնի վրա:
Մանրամասները տե՛ս այստեղ