«Իսլամական պետություն» ծայրահեղական խմբավորումը երեկ համացանցում տեղադրել է մի տեսագրություն, որով սպառնացել է նոր գրոհներ իրականացնել Թհերանում, և Իրանի երիտասադրներին ապստամբություն սկսելու կոչ է ուղղել:
Տեսագրույունում պատկերված է «Կալաշնիկով» տեսակի ինձնաձիգը ձեռքում սև դիմակով տղամարդ՝ «Իսլամական պետություն» խմբավորման Amaq լրատվական գործակալության պատկերանշանի ֆոնին:
Տղամարդն օտարերկրացուն բնորոշ առոգանությամբ պարսկերեն հայտարարում է Թեհրանի կենտրոնում հարձակումներ անցկացնելու պատրաստականության մասին և հավելում, որ «Իսլամական պետությունը» հարվածներ կհասցնի շիաների թիխարներին:
«Իսլամական պետությունը» սունի մահմեդականների արմատական խմբավորումն է, որն ունի հենակետեր Սիրիայում ու Իրաքում և Իրանը համարում է մեծ թշնամի:
Այս տարվա հունիսի 7-ին «Իսլամական պետությունն» առաջին անգամ գրոհներ է իրականացրել Իրանի տարածքում: Խորհրդարանի շենքի և Իրանի իսլամական հանրապետության հիմնադիր այաթոլա Խոմեյնիի դամբարանի վրա կատարված հարձակումների հետևանքով սպանվել է առնվազն 18 մարդ:
Ի պատասխան այդ գրոհի Իրանի հեղափոխական գվարդիայի ստորաբաժանումը հունիսի 18-ին հրթիռակոծել է Սիրիայում «Իսլամական պետության» հենակետերը: