Մատչելիության հղումներ

ԱՄՆ-ի պետքարտուղար Ռեքս Թիլերսոնը ուղևորվել է Գուամ


Ռեքս Թիլերսոնը հորդորել է հանդարտության պահպանել՝ այն բանից հետո, երբ Հյուսիսային Կորեան և ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը սպառնալիքներ են փոխանակել: Թիլերսոնը ասել է, թե Միացյալ Նահանգները չպետք է մտահոգություններ ունենա:

Գուամում վայրէջք կատարելուց առաջ նա լրագրողներին ասել է, որ չի կարծում, թե որևէ «անխուսափելի» սպառնալիքներ կան: Նրա խոսքով՝ «ամերիկացիները գիշերը պետք է հանգիստ քնեն»:

Թիլերսոնի կարծիքով՝ Հյուսիսային Կորեայի հռետորաբանությունը աճել է, որովհետև նրանց միջուկային ծրագրերը հանդիպում են միջազգային հանրության դիմակայությանը:

«Կարծում եմ՝ նախագահը Հյուսիսային Կորեային խիստ ուղերձ է ուղարկել Կիմ Չեն Ունին հասկանալի լեզվով, քանի որ նա, ինչպես թվում է՝ դիվանագիտական լեզուն չի հասկանում», - ասել է ԱՄՆ-ի պետքարտուղար Ռեքս Թիլերսոնը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG