Մատչելիության հղումներ

Կոսովոյում ձերբակալվել են ռուսաստանցի և սերբ 11 սահմանախախտներ


Սերբիայի և Կոսովոյի սահմանի անցակետերից մեկը, արխիվ
Սերբիայի և Կոսովոյի սահմանի անցակետերից մեկը, արխիվ

Կոսովոյի ոստիկանությունը հայտնում է, որ սահմանը անօրինական հատելու համար օգոստոսի 8-ին ձերբակալվել են Ռուսաստանի վեց և Սերբիայի հինգ քաղաքացիներ: Նրանք սահմանը անցել են երկու ավտոմեքենաներով:

Ըստ հաղորդագրության` Կոսովոյի իշխանությունները միջադեպի մասին տեղեկացրել են Կոսովոյում Ռուսաստանի դիվանագիտական գրասենյակին:

Սերբիայում Ռուսաստանի դեսպանության մամուլի խոսնակ Յուրի Պիչուգինը ասել է, որ ռուսաստանցիներից երկուսը տեղի բնակիչներ են՝ Սերբիայի քաղաքացիների ընտանիքների անդամներ: Նա հայտնել է, որ Կոսովոյում Ռուսաստանի դիվանագիտական գրասենյակի աշխատակիցները մեկնել են միջադեպի շրջան և փորձում են լուծել խնդիրը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG