Մատչելիության հղումներ

Վերջին շրջանում սկսել են բանակ զորակոչել նաև առողջական լուրջ խնդիրներ ունեցող երիտասարդների. Սաքունց


Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի (ՀՔԱՎ) գրասենյակն ահազանգում է՝ վերջին շրջանում սկսել են բանակ զորակոչել նաև առողջական լուրջ խնդիրներ ունեցող երիտասարդների։

«Մենք փաստերի հիման վրա եզրակացություն ենք կազմել, որ հատկապես վերջին երեք-չորս տարիների ընթացքում մեզ դիմած զորակոչիկների խնդիրների ուսումնասիրությունը և նաև նրանց խնդիրների դիմաց կատարված գործողությունների արդյունքները ցույց են տալիս, որ մտահոգիչ է մնում առողջական լուրջ խնդիրներով երիտասարդների զորակոչը», - ասաց իրավապաշտպանը՝ շարունակելով. - «Եթե համեմատենք մի յոթ-ութ տարի առաջվա պրակտիկան, ապա այն ժամանակ առողջական լուրջ խնդիրների առկայության պարագայում ավելի մեծ էր հավանականությունը` ստանալ տարկետում մինչև ոչ-պիտանի զինվորական ծառայությանը խաղաղ պայմաններում, ապա հիմա այդ խնդիրների լուծումը դժվարացել է և առկա է առողջական լուրջ խնդիրների պարագայում երիտասարդի զորակոչում»։

Իրավապաշտպանը սա պայմանավորում է նաև իրավական ակտի բովանդակությամբ. - «Պաշտպանության նախարարի հրամանը, որով սահմանում է այդ հիվանդությունների ցանկը, որոնց առկայության դեպքում անձը ճանաչվում էր ոչ-պիտանի, կամ պիտանի շարային ծառայությանը՝ սահմանափակումներով, կամ կարող է հիմք հանդիսանալ տարկետում տրամադրելու համար, այդ ցանկը նույնպես փոխվել է նախորդ հրամանի համեմատությամբ նաև կարգավիճակները»։

Հարցազրույցն ամբողջությամբ կարող եք դիտել այստեղ.

Ուղիղ հեռարձակում

Recommended

XS
SM
MD
LG