Մատչելիության հղումներ

Զոհեր և վիրավորներ Պակիստանի ուժայինների իրականացրած գործողության ընթացքում


Պակիստանի զինվորականները հայտնում են, որ Աֆղանստանի հետ սահմանային շրջանում զինյալների հետ փոխհրաձգության հետևանքով բանակի 4 սպա է զոհվել, զինյալներից մեկը սպանվել է, իսկ մյուսը պայթեցրել է իրեն:

Պաշտպանության նախարարության հաղորդագրությունում նշված է, որ այսօր առավոտյան իրականացված գործողության ընթացքում ևս 9 զինծառայող վիրավորվել է, մեկ զինյալ կասկածյալ է ձերբակալվել:

Պակիստանի ռազմական գերատեսչությունը նշում է, որ իրականացված անվտանգության գործողությամբ կանխվել է զինյալների կողմից նախապատրաստվող մեծ հարձակում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG