Մատչելիության հղումներ

Փարիզում ավտոմեքենայով հարձակում է իրականացվել զինվորների վրա


Ֆրանսիայի ոստիկանությունը հայտնում է, որ Փարիզի հյուսիս-արևմտյան շրջանում ավտոմեքենան հարվածել և վիրավորել է ֆրանսիացի վեց զինծառայողի: Միջադեպի վայրում հետաքննություն է ընթանում:

Միջադեպը տեղի է ունեցել այսօր առավոտյան՝ ժամը 8։00-ի սահմաններում: Փարիզի Լևալուա-Պերե թաղամասում BMW մակնիշի ավտոմեքենայի վարորդը մեքենան ուղղել է զինվորների խմբի վրա: Նրանցից չորսը թեթև վնասվածքներ են ստացել, մյուս երկուսի վիճակն ավելի ծանր է: Դեպքի վայրից ավտոմեքենան հեռացել է:

Լևալուա-Պերե թաղամասի ղեկավարը հայտարարել է, թե կասկած չկա, որ դա կանխամտածված գործողություն էր:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG