Ուկրաինայի նախագահ Պետրո Պորոշենկոն հեռախոսազրույց է ունեցել Վրաստանի նախագահ Գիորգի Մարգվելաշվիլիի հետ: Պորոշենկոն համերաշխություն է հայտնել Վրաստանի ժողովրդին Ռուսաստանի ագրեսիայի 9-րդ տարելիցին: Նա նաև նշել է, որ Ուկրաինան պաշտպանում է և կպաշտպանի Վրաստանի տարածքային ամբողջականությունը:
Հեռախոսազրույցում Վրաստանի նախագահը հայտնել է, որ օգոստոսի 24-ին վրացի զինծառայողները՝ պաշտպանության նախարարի գլխավորությամբ, Կիևում մասնակցելու են Ուկրաինայի Անկախության օրվան նվիրված շքերթին:
Զրուցակիցները դատապարտել են Պուտինի այցելությունը օկուպացված Աբխազիա:
Հիշեցնենք, երեկ Վրաստանում և Հարավային Օսիայում նշում էին 2008 թվականի ռուս - վրացական պատերազմի 9-րդ տարելիցը, նույն օրը Ռուսաստանի նախագահը այցելել է Աբխազիա: