Մատչելիության հղումներ

ՆԱՏՕ-ն քննադատում է Պուտինի այցը Աբխազիա


ՆԱՏՕ-ի և Վրաստանի դրոշները
ՆԱՏՕ-ի և Վրաստանի դրոշները

ՆԱՏՕ-ի խոսնակն ասել է, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը պետք է Վրաստանի իշխանությունների հետ նախօրոք համաձայնեցներ իր այցը Աբխազիա:

«Նախագահ Պուտինի այցելությունը Վրաստանի շրջան Աբխազիա զինված հակամարտության 9-րդ տարելիցի օրը խարխլում է հակամարտության խաղաղ և համաձայնեցված լուծում գտնելու միջազգային հանրության ջանքերը», - Reuters-ի փոխանցմամբ՝ ասել է ՆԱՏՕ-ի խոսնակը էլեկտրոնային փոստով տարածած հայտարարությունում:

Պուտինի այցը Աբխազիա քննադատել է նաև Վրաստանի արտգործնախարարությունը՝ հայտարարելով, թե Ռուսաստանի ղեկավարի այցելությունը Աբխազիա Վրաստանի դեմ Ռուսաստանի նպատակաուղղված քաղաքականության շարունակությունն է: Վրաստանի արտաքին քաղաքական գերատեսչությունը Ռուսաստանին կոչ է արել վերջ տալ սադրիչ գործողություններին և հարգել ինքնիշխան Վրաստանի տարածքային ամբողջականությունը:

Հիշեցնենք՝ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Աբխազիա է այցելել երեկ:

2008 թվականի ռուս - վրացական կարճատև պատերազմից հետո պաշտոնական Մոսկվան ճանաչել է Աբխազիայի և Հարավային Օսիայի անկախությունը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG