Օգոստոսի 8-ին Աբխազիայի նախագահ Ռաուլ Խաջիմբայի հետ հանդիպման ժամանակ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն ասել է, որ Ռուսաստանը շարունակում է Վրաստանից անջատված Աբխազիայի անկախության և անվտանգության երաշխավորը լինել։
Վրաստանի իշխանությունները քննադատել են Պուտինի այցը Աբխազիա, որը համընկել է ռուս-վրացական հնգօրյա պատերազմի 9-րդ տարելիցին։
2008 թվականի պատերազմից հետո Վրաստանն ու Ռուսաստանը խզեցին դիվանագիտական հարաբերությունները, ինչին հաջորդեց Ռուսաստանի կողմից Աբխազիայի և Վրաստանից անջատված մյուս շրջանի՝ Հարավային Օսիայի անկախության ճանաչումը։
Ռուս-վրացական պատերազմի տարելիցը երեկ նշել են նաև Վրաստանում: Երկրի վարչապետ Գիորգի Կվիրիկաշվիլին ասել է, որ վրացական իշխանությունները կառուցում են միասնական, ուժեղ, բարգավաճ և իրական եվրոպական Վրաստան, որը բոլոր վրացիների, աբխազների և օսերի տունն է։
Մանրամասները տե՛ս այստեղ