Մատչելիության հղումներ

Մադրիդի «Ռեալ»-ը նվաճեց ՈւԵՖԱ-ի սուպերգավաթը


Մադրիդի «Ռեալ»-ը՝ ՈւԵՖԱ-ի սուպերգավաթով, Մակեդոնիա, Սկոպյե, 8-ը օգոստոսի, 2017թ․

Մադրիդի «Ռեալ»-ը նվաճեց ՈւԵՖԱ-ի սուպերգավաթը: ՈւԵՖԱ-ի Չեմպիոնների լիգայի այս տարվա հաղթողը Եվրոպայի լիգայի հաղթող «Մանչեսթր Յունայթեդ»-ի հետ Սկոպյեում երեկ ուշ երեկոյան կայացած հանդիպմանը երկու գնդակ անցկացրեց մրցակցի դարպասը՝ սեփականը ընդունելով մեկը:

«Ռեալ»-ից գոլերի հեղինակներ դարձան Կասեմիրոն և Իսկոն՝ խաղի համապատասխանաբար 24-րդ և 52-րդ րոպեներին, «Մանչեսթր Յունայթեդ»-ի միակ գնդակը խփեց Ռոմելու Լուկակուն՝ 62-րդ րոպեին:

Մադրիդի «Ռեալ»-ը չորրորդ անգամ է արժանանում այս հեղինակավոր մրցանակին, ընդ որում երրորդ անգամ՝ վերջին չորս տարիներին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG